Asekose.am-ը գրում է․

Համացանցում հայտնվել է ռուսական արտադրության «Ставка на любовь»   («Խաղադրույք՝ սիրո վրա») ֆիլմի թրեյլերը, որում գլխավոր դերում հանդես է եկել դերասանՀովհաննես Ազոյանը: Նշենք, որ «Ставка на любовь» ռուսական ֆիլմի հիմքում ընկած է հայկական «Poker.am» հայտնի ֆիլմը, որում գլխավոր հերոսին կրկին Հովհաննես Ազոյանն էր մարմնավորել:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանի հետ` ռուսական ֆիլմում նկարահանվելու մասին մանրամասներ պարզելու նպատակով: Հովհաննեսի խոսքով` ռուսական կինոարտադրողները հավանել էին «Poker.am» ֆիլմը, ապա գնել էին սցենարն օգտագործելու իրավունքը և վերափոխել  այն.

«Ставка на любовь» ֆիլմի ռեժիսորը Նիկիտա Միխալկովի որդին` Արտյոմ Միխալկովն է: Նրանք սկզբում սցենարն են գնել, ապա` հասկացել, որ ինձ են ցանկանում նկարահանել այս ֆիլմում: Նշեմ, որ նրանք «Poker.am»-ի սցենարի մոտ 50% են միայն օգտագործել, մնացածը փոփոխված է: Նկարահանումներն էլ տեղի են ունեցել Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում և տևել են երկու ամիս»,-պատմեց Հովհաննեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել