Աննորմալությունն էլ պետք է չափ ունենա...

ԼՂՀ-ում տեղի ունեցած դեպքերն արդեն շատ են ձգձգվում: Քննարկում են անցկացնում, եսիմ ինչեր են անում: Հիմնադիր Խորհրդարանն իր սխալներն ունի, իսկ ոստիկանությունը՝ իր սխալները: Տվյալ դեպքում երկու կողմն էլ պետք է ընդունեն իրենց սխալը: Բազմաթիվ մարդիկ նյութական վնաս են կրել, ոստիկաններն այդ վնասները պետք է հատուցեն, իսկ Հիմնադիր Խորհրդարանը, իր սխալներից ելնելով, իր քայլերը նախապես պետք է ճիշտ հաշվարկի:

Հայկական Երգն ու պարը դպրոցներում որպես դասաժամ մտցնելը հիանալի գաղափար է: Երեկ ազգային ոգի տեսանք մանկական աչքերում: Դպրոցում էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նույնպես պարում էր: Այսպես փոքր տարիքից երեխաներն ազգային երգ ու պարով են մեծանում ու ազգայինը սկսում են սիրել: Ապրեն էս գաղափարն իրագործողները:

Ի պատասխան Շառլիի ծաղրանկարների՝ Իրանը մրցույթ է հայտարարել Հոլոքոսթի թեմայով, ու լավագույն ծաղրանկարի հեղինակը կընտրվի որպես հաղթող: Ահա սա էիք ուզում: Մարդիկ իրենց խոսքի ազատությունն են օգտագործում ու հիմա ծաղրանկարներով Հոլոքոսթին են ձեռ առնելու: Մի խոսքով, ոչ Իրանն ա ճիշտ բան անում, ոչ էլ Շառլին: Աննորմալությունն էլ պետք է չափ ունենա...

ԱԺ-ում, իրար դեմ խոսալուց բացի, ոչ մի նորմալ բանով չեն զբաղվում: Ժողովուրդ, դուք ընդեղ հավաքվել եք, որ կոնկրետ քայլեր անեք, որ ժողովրդի համար լավ լինի, թե չէ նստում եք, մեկդ մեկին ասում եք, որ ոգևորվել ես, ու ոչ մի նյութական բան չեք անում: Եթե դուք չեք կարում պրոդուկտիվ քննարկում անցկացնեք ու ձեր անձնականը տեղափոխում եք այդտեղ, հոժարակամ լքեք ԱԺ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել