Արցախյան պայքարի հիմքում ընկած էր Հայաստանին միանալու գաղափարը:
Մինչ կհայտարարվեր, որ Խորհրդային միությունն այլևս գոյություն չունի, արցախցիք որոշեցին դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ կազմից և միանալ Հայաստանի ԽՍՀ-ին:
1991 թ.-ի հանրաքվեով Ղարաբաղը հայտարարվեց անկախ հանրապետություն, և պատերազմը թույլ չտվեց, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին: Այդ գործընթացը կիսատ մնաց, և պետք է ավարտին հասցնել պայքարի, պատերազմի, թափված արյան և մինչ օրս ՀՀ կողմից իրականացվող պարտավորությունների հիմքում ընկած բուն նպատակը:
Որպեսզի Ադրբեջանը մեկընդմիշտ հասկանա, որ Արցախն իրենը չի լինելու, որպեսզի նազարբաևներն իրենց ավելորդություններ թույլ չտան, որպեսզի Հայաստանը լիիրավ ներկայացնի Արցախը միջազգային կառույցներում՝ այդ թվում ԵվրԱզԵս-ում և ՀԱՊԿ-ում, որպեսզի որոշ տխմարներ չառանձնացնեն Հայաստանն ու Արցախը, իսկ արցախցուն էլ տան նոր էթնոսի կարգավիճակ, ապա Արցախը պետք է միանա Հայաստանին, ինչպես էլ ծրագրավորած էր ի սկզբանե:
Դա կարող է լինել շատ հանգիստ և օրինական ճանապարհով:
1991 թ.-ին Արցախն օրինական ճանապարհով՝ հանրաքվեով, անկախություն ձեռք բերեց: Հայաստանի շնորհիվ և աջակցությամբ 24 տարիների ընթացքում գործեց որպես անկախ պետություն, իսկ հիմա էլ հանրաքվեով պետք է որոշի միանալ Հայաստանին: Հայաստանն էլ իր հերթին հանրաքվեով ընդունում է Արցախն իր կազմում:
Այսքանից հետո բոլոր հակասություններն ու տարաձայնությունները դուրս կգան:
Սա պետք է պահանջեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը:
Ի վերջո, դա՞ չէինք ուզում:
Ուրեմն դա էլ պետք է ստանանք:
Արցախյան շարժումը պետք է վերսկսել և ավարտին հասցնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/836462786425078
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել