Բերձորյան իրադարձությունների մասին կխոսեմ վերջին անգամ: Չեմ ուզում տալ քաղաքական կամ իրավական գնահատական: Ինձ համար ցավալի և ամոթալի է, որ հայը հայի վրա ձեռք է բարձրացրել: Ցավ է, երբ հայ ոստիկաններից ոմանք անհարկի ուժ են գործադրում հայ քաղաքացիական անձանց վրա՝ անկախ նրանից, թե դա հայկական որ բնակավայրում է: Իսկ ավտոերթի ճիշտ կամ սխալ լինելու մասին թող ամեն մարդ իր սուբյեկտիվ կարծիքն ունենա, նաև ոստիկանության կողմից ավտոերթի արգելման նպատակահարմար լինելու մասին, բայց նման ջարդի միջոցով արգելելը միանշանակ դատապարտելի է: Իսկ այն մարդկանց, ովքեր չեն ուզում ասածս ընդունել, որ պետք չէ շեշտել՝ Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ քաղաքացիների, որ Երևանի տարածքում նման դեպքերի ժամանակ չեք շեշտում ոստիկանի կամ ծեծվողի որտեղացի լինելը, հիմա էլ մի շեշտեք, բա նրա՞ն ինչ կասեք, որ ծեծվողներ են եղել նաև ԼՂՀ բնակավայրերից ավտոերթին միանալ պատրաստվողների շրջանում: Վերջին հանգամանքը ձեռք չի տալիս չհիշել։ Կարևորը շեշտեք ղարաբաղցի-հայաստանցի:
Հ.Գ. Ժիրայր Սեֆիլյանից շատ տուժած չլինի ոչ ոք, բայց նա ինքն է կոչ անում չպառակտվել: Մնացած հարցերում ամեն մեկս իր պատկերացմամբ: