Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:
Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:
Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել