Հիշողություն-Ամնեզիա

Սենց էլ պատուհաս կլիներ, որ եկավ էս մեր մշակութային կյանքի գլխին: Հակոբ Հակոբյան անունով նախկին պատգամավորը, որին շատ վաղուց «Ճոյտ» են ասում, իսկ հիմա դարձել ա «‪#‎Je_suis_Ճոյտ‬», մեր փողերով ֆիլմ էր նկարել, ներկայացրել էր որպես իրա փողերով նկարված «Հիշողություն» ու մի հատ էլ ֆեյսբուքում ֆեյքեր էր լցրել, հիմնականում օդնոկլասնիկիից դուրս եկած, որոնք էլ մարդկանց էին վիրավորում: Էդ անտերը, որ սուրբ չեք, ձեզ մի դրեք էլի սրբի տեղ: Մի ասեք՝ հայի համար լավ բան եմ արել կամ անում, եթե ձեր խղճի առաջ արդար չեք: Մի խոսքով ‪#‎Փրկենք_հայ_մտավորական_բանտարկյալին‬: Հիմա «Հիշողությունը» կվերածվի Ամնեզիայի:

Կարոտել էի ԱԺ-ին: Էն անկապ խոսակցություններին, որ հիմնականում այնտեղ տիրում են, և խմբակցությունը կապ չունի, ով ոնց կարում, շաղակրատում է այդ նիստերի դահլիճում: Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվում, հոգ չէ: Մեծն հաշվարկող Գալուստ Սահակյանը կհաշվի, կհաշվի ու բոլորիդ կտխրեցնի: Այ սենց «լուրջ» հարցերի քննարկման համար ԱԺ-ն իմ կարծիքով հարմար վայր չէ: Զանգվա ձորում էլ նույն քննարկումը խորովածի շուրջ կարելի է անել:

Մեծն դիվանագետ Մեթյու Բրայզան, ասում են, լուրջ դիվանագիտական հայտարարություններ անելու համար մի հատ ա, իր վերջին մտքի գոհարներից է հանդիսանում «Հայաստանը վախենում է Թուրքիայից» արտահայտությունը, եթե իհարկե ազերական ու թուրքական կողմերը չեն աղավաղել էս մարդու խոսքը: Տո մեր Մեթյու ախպեր, համանախագահ մարդ ես եղել, էդ որ եկել ես, մշտադիտարկման մեր սահմանապահի աչքերում վա՞խ ես տեսել, որ հիմա էլ առանց կարմրելու լուրջ դեմքով հայտարարություններ ես անում:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությունից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց նույն ինստիտուտի ղեկավարը, դիմումը բավարարվել է... Էդ մարդն ի՞նչ անի, որ ծնողներն իրենց տղեքին ուղարկում են սովորելու ու չեն դաստիարակում, չեն ասում. «Տղերք, Սաֆարով չմեծանաք, քնած տղուն չսպանեք, հային չասպանեք, ծառայակցին չսպանեք, սխալ ա եղել, խոսեք, հասկացեք, քֆուր ա տվել, ապտակեք, թող խելքը գլուխը գա, դուք եք սխալ ընդունել, դուք եք սխալ լսել, հասկացել»: Հիմա 4 հոգով տղուն սպանել են, ոնց հասկանում եմ քնած տեղը, էսքանից հետո մոտս 2 հարց կա՝
1.Ո՞նց են իրենց զգում սպանողի ծնողները:
2.Ինձ մեկը կասի՞, թե սպանողների ազգությունը որն է՝ ՀԱ՞ՅԸ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել