Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Հայաստանը վախենում է Թուրքիայից (եթե ադրբեջանական լրատվամիջոցները չեն դիմել իրենց սիրելի՝ «մտքի արանքում երևակայական բառի «բացթողման»» հնարքին): Դեսպանը (թեկուզ՝ նախկին), որը եղել է նաև միջնորդ-համանախագահ, այսքան հակադիվանագիտական բան ասելուց առաջ պետք է մի քիչ մտածեր: Իսկ ավելի հստակ, նա պետք է երկու անգամ մտածեր, մինչև ոչինչ չասելը: Դե իսկ կողակցի թրքական ծագումը դեռևս չի նշանակում, որ ներքին սպառման խնդիր պետք է լուծել, որովհետև դրանք ոչ թե սպառվում են, այլ արտադրում... Անտագոնիզմ՝ առանց այդ էլ հայերին թույլ ներկայացնելու «տեղեկատվական հումքով» սեփական հանրությանն ագրեսիվ գործողությունների հրահրող ադրբեջանական վերնախավի համար: Իմիջիայլոց, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի համար և դրա կողմից արտադրված գրեթե ցանկացած «նյութից» նավթի հոտ է գալիս:
Հ.Գ. Թուրքիան ոչ մեկ անգամ և վաղուց արդեն փորձել է մեզ վախեցնել, բայց, ինչպես երևաց, այդ վախի «արտադրանքն» ավելցուկ է տվել և շուռ եկել այն արտադրողի դեմ: Գալիպոլիի դրաման վկա, հարցրեք Էրդողանին...