Չափ ու սահման կա....
Երկու օր է, ինչ քննարկվում է Արցախում տեղի ունեցած միջադեպը: Ոստիկանության պահվածքն իռացիոնալ էր ու ոչ մի տեսակ արդարացում չունի, մեղավորները պատասխանատվություն պետք է կրեն: Կարելի էր մի խումբ ոստիկան Երևանից ուղարկել, որ այնտեղի ոստիկանների ու «Հիմնադիր խորհրդարանի» մեջտեղում կանգներ ու նման բան թույլ չտային: Ինչ մնում է «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարություններին, որոնք կապված են ապրիլի 24-ի հետ, ավելի քան դատապարտելի են: Ապրիլի 24-ին ով քաղաքական կոչեր ու միտինգներ անի, հենց ժողովրդի կողմից կարող է թարս ապտակի արժանանալ: Հեղափոխություն անող տղա եք, մայիսի 24-ին արեք: Էրդողանը Գալիպոլի ա հորինել, Հայաստանի ներսում էլ քաղաքական դիվիդենտներ են ուզում շահեն ապրիլի 24-ին: Չափ ու սահման կա, ոչ ոստիկանները թող անցնեն, ոչ էլ «Հիմնադիրի անդամները»:
Լուրեր են պտտվում, թե հարցաքննության ժամանակ նստած ռուսը Պերմյակովը չի եղել: Ես իհարկե հեռու կմնամ այդ ասեկոսեներից, բայց կխնդրեմ մասնագետներին ուղղակի անկախ ուսումնասիրություն անցկացնեն ու հստակ փորձագիտական եզրակացություն տան: Թե չէ Ֆբ-ում սաղ կրիմինալիստ փորձագետ են դարձել: Ասեմ, այսպիսի նեղ մասնագետ դառնալու համար ՖԲ-ում ստատուս գրելը քիչ է:
ՓՄՁ ներկայացուցիչները հաստատուն քայլերով հաղթանակի նժարն իրենց կողմն են թեքում: Սա էլ երկրորդ անգամ օրենքը հետաձգվեց և պետք է լրամշակվի: Ի՞նչ է ստացվում, օրենքը գրվում է, մարդիկ կարդում են, բացերը գտնում են, իրենց գործը թողում են, հանրահավաք են անում, որ հետաձգվի ու լրամշակի: Էէէ ժողովուրդ ջան, օրենքը գրելուց հետո քիչ մը վրով անցեք, ոչ թե միանգամից շրջանառության մեջ դրեք, որ ոչ դուք ներվայնանաք, ոչ մարդիկ ջղայնանան:
Հունվարի 31-ը Սուրբ Սարգսի՝ սիրո բարեխոսի տոնն էր, ու ՖԲ-ն հեղեղված էր սիրով ու հումորներով: Աստված տա՝ բոլորի մոտ սերը շատ լինի ու ոչ թե ՖԲ-ում, այլ իրական կյանքում: Հավատացեք, դա շատ հաճելի բան է:



