Վարուժան Ավետիսյան

GalaTV.am-ը գրում է.

Երեկ Բերձորի մոտ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամները դուրս են գրվել հիվանդանոցից՝ բացառությամբ լրագրող Անուշավան Շահնազարյանի, ով այժմ գտնվում է Նոր Նորքի 3-րդ զանգվածի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Մխիթար Ավետիսյանն ու Քերոբ Ղազարյանը եւս դուրս են գրվել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից: Վ. Ավետիսյանի խոսքերով՝ պարզվել է, որ Մխիթար Ավետիսյանի մոտ փայծաղի վնասվածք չկա, նա ուղղակի շատ հարվածներ է ստացել գլխին:

Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը եւս տանն է: Մեզ փոխանցեց Հիմնադիր խորհրդարանի անդամը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել