Հետևելով լրահոսին եկա մի եզրակացության, որի հետ, թերևս, ընկերներիս մի մասը չի համաձայնի: Խոսքը վերաբերում է Իվանիշվիլիի հայտարարությանը, որտեղ նա «տարակուսում էր, թե ինչու՞ են հայերն ապրում Վրաստանում»: Անկեղծ ասած, ես հենց առաջին պահից կասկածեցի նման հայտարարության իսկությանն էն պարզ պառճառով, որ Իվանիշվիլին բիզնեսմեն է և, հետևաբար, բավական ռացիոնալ մտածողության տեր մարդ է: Իսկ ռացիոնալիզմը բացառում է հիմարության ակնառու ցանկացած դրսևորում: Սակայն խնդիրն, այս դեպքում, փոքր-ինչ այլ է: Նույն Իվանիշվիլին հանդես եկավ նոր հայտարարությամբ, որւմ պնդեց, թե իր խոսքերը միտումնավոր խեղաթյուրվել են: Անձամբ ես հակված եմ հավատալ Իվանիշվիլիի երկրորդ հայտարարությանն այն պարզ պատճառով, որ վաղուց եմ հետևում Վրաստանում ծավալվող իրադարձություններին և գիտեմ, թե ինչ կեղտոտ քայլերի է ունակ Սաակաշվիլին՝ իր թիմով հանդերձ: Իսկ որ սա երկրի բնակչության մի մասին երկրի ապագա վարչապետի հետ թշնամացնելու փորձ էր, ես գրեթե չեմ կասկածում:
Հ.Գ. Ամենահետաքրքիրն այն է, որ Իվանիշիլիի ամբողջական հարցազրույցը ՈՉ ՈՔ ամբողջությամբ չի տեսել, իսկ թե որտեղի՞ց հայտնվեց հենց հայերին վերաբերվող հատվածը, ՈՐԵՎԵ ՄԵԿԸ չգիտի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/517797198244379?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել