Սյունիքի մարզում այսօրվա կատարվածը մի պահ մոտս զուգորդվեց մարտի 1-ի հետ: 
Փառք Աստծուն, որ առանց զոհերի ավարտ ունեցավ:
Ակնառու հանցանք, որը նախատեսում է պատիժ քրեական օրենսգրքի 112-րդ, 185-րդ, 217-րդ և 235-րդ հոդվածներով:
Իրավապահ մարմինների պարտավորությունն է ձեռբակալել կազմակերպիչներին ու իրականացնողներին:
Այս հանցանք ավելի ծանրացուցիչ հանգամանքներով է իրականացվել, քան Շանթ Հարությունյանի ու իր ընկերների չկատարած հանցանք է հանցանք որակվում:
Դե ձեզ տեսնեմ հայրենի իրավապահներ:

Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:
Հոդված 217. Ահաբեկչությունը:
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել