ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածը երաշխավորում է ՀՀ քաղաքացու ազատ ու անարգել տեղաշարժը. «Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք»: Բնավ կապ չունի ո՞վ ի՞նչ է մտածում այդ երթի մասին: Պաշտոնյան չի կարող վեր լինել սահմանադրությունից:
Ոմանք կասեն, որ ԼՂՀ ՀՀ չէ, այլ անկախ երկիր: Եթե ՀՀ չէ, ապա ի՞նչ օրինական հիմքով են ՀՀ ԶՈՒ զորակոչված ՀՀ քաղաքացիները ծառայում այնտեղ: Ինչի՞ հիման վրա է ԼՂՀ-ում բնակվողներին տրվում ՀՀ քաղաքացու անձնագիր: Ինչի՞ օրինական հիմքով են ԼՂՀ բնակիչները պետական պաշտոններ ստանում ՀՀ-ում: Ղարաբաղը Հայաստան է և վերջ:
Կա նաև ՀՀ սահմանադրության #29 հոդված, որով «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»: ՀՀ իրավապահ մարմինները պիտի անմիջապես քրեական գործ հարուցեն բոլոր այն անձանց դեմ, ովքեր խոչընդոտել են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի գործադրմանը:
Որևէ հայրենասիրական ճամարտակություն կամ քաղաքական ու ռազմական իրավիճակ չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ հիմնական օրենքի ոտնահարման համար: