Esem.am-ը գրում է․
Սուրբ Սարգսի տոնի, աղի բլիթ ուտելու արարողության հետ կապված յուրաքանչյուրն իր պատմությունն ու կարծիքն ունի: Հայտնիները շարունակում են դրանք վստահել ESem.am-ին: «Քաղաքում» հեռուստասերիալի Սոֆան՝ իրականում Սոնա Մաթևոսյանը, այս տարի չի կերել աղի բլիթ:

«Դպրոցական տարիներին շատ եմ կերել աղի բլիթ: Երբեմն ինչ-որ բան տեսնում էի, երբեմն՝ ոչ: Երբ մեծացա, դադարեցի մասնակցել այս արարողությանը, քանի որ միևնույնն է, չեմ հիշում իմ երազները և անիմաստ եմ համարում ինձ տանջելը:) Որոշել եմ բաց աչքերով սպասել իմ ասպետին:)»,- ասաց Սոնան ու պատմեց, որ ընկերուհին ժամանակին Անդրեին էր տեսել երազում, սակայն այժմ ամուսնացած է, բալիկ ունի և ոչ մի կապ չունի Անդրեի հետ:)
Սոնան նշեց, որ շատ ուրախ է, որ ունենք սիրո մեր տոնը: «Առաջ երիտասարդներն ավելի ոգևորությամբ սպասում էին Սուրբ Վալենտինի տոնին, հիմա, կարծես, Սուրբ Սարգիսն ավելի մեծ մասսայականություն է վայելում, ինչն ուրախալի է: Հատկապես երիտասարդները սրտի թրթիռով են սպասում այս օրվան՝ ինչ-ինչ հույսեր կապելով Սուրբ Սարգսի և աղի բլիթի հետ»,- ասաց նա:

Այսօր դերասանուհին ընկերների հետ գնալու է պարելու: «Դեռ չգիտեմ՝ գնում ենք Սուրբ Սարգսի տոնը նշենք, թե ուղղակի համընկավ մեր հավաքույթը: Ամեն դեպքում այն շատ գեղեցիկ տոն է»,- ասաց դերասանուհին, ով չի գտել իր երկրորդ կեսին: Սոնայի խոսքով՝ ինքը չի էլ փնտրում իր միակին, քանի որ կարծում է՝ ամեն բան իր ժամանակին կլինի և բոլորն իրար կգտնեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



