Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»:
Այս ոտնձգություննները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:
Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները:
Կից նյութն`այստեղ