Քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ քննարկվել են ՓՄՁ ներկայացուցիչների կողմից ներկայացրած պահանջները, և որոշակի փոփոխություններ են արվել օրենքում:
Ինչպես հիշում ենք, երեկ գործադիրի ղեկավարն ընդունել է ցուցարարների 15 հոգանոց խումբը: Տնտեսվարողները վարչապետին ներկայացրել էին մի քանի պահանջներ, որոնք որոշ չափով ցրում էին անորոշ մթնոլորտը:
Այսօր կառավարության նիստի առանցքային հարցերից մեկը վերաբերվում էր շրջհարկի մասին օրենքին: Փաստացի տոնավաճառի ներկայացուցիչների ու շահագրգիռ կողմերի միջև կայացած քննարկումների արդյունքում նկատվեցին որոշակի դրական միտումներ:
Ընդանուր առմամբ, քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ օրենքը լրամշակման կարիք ունի: Այս ամենի արդյունքում օրենքը հետաձգվեց մինչև սույն թվականի հուլիսի 1-ը, մինչև վերջինս կբերվի իր ամբողջական տեսքին:
Ինչպես տեսանք, կառավարության և ՓՄՁ ներկայացուցիչների միջև կայացած դիալոգը տվեց իր դրական պտուղները: Կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտները դեռ առաջին օրվանից պետք է համաձայնվեին կառավարության կողմից արված քննարկման առաջարկի հետ և ստիպված չէին լինի մի քանի օր փակել իրենց խանութներն ու կրել որոշակի վնասներ:
Ինչ-որ անհայտ ուժեր էլ կողքից բորբոքում էին առանց այն էլ թեժացող իրավիճակից՝ չհասկանալով, որ նման ձևով չեն լուծվում այդչափ կարևոր հարցերը, և դրա ապացույցը եղավ կառավարության այսօրվա որոշումը: