Ադրբեջանում Իրանի դեսպան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի Panorama.am-ը գրում է․

«Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սկզբունքային դիրքորոշում ունի»,-այդ մասին իրանական «ԱՐԱՆ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:

Իրանի դեսպանը ադրբեջանական «Մոդերն.ազ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով արցախյան հիմնախդրի հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Մենք գիտենք, որ հնարավոր չէր ԼՂ համամարտությունը ռազմական ճանապարհով լուծել և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հանգամանքը տարածաշրջանում լարվածության մեծացման առիթ կհանդիսանա: Մենք ցանկանում ենք, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Իրանը ոչ մի ջանք չի խնայի, որպեսզի այդ հարցում իր օգնությունը ցուցաբերի»:

Ադրբեջանում Իրանի դեսպանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, նշել է. «Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես հակամարտության կարգավորման մեխանիզմ ընտրել են Մինսկի խումբը, սակայն միևնույն ժամանակ երկու կողմն էլ դժգոհ են Մինսկի խմբի գործունեությունից. Իրանը շատ լավ ընկալում է այդ հանգամանքը և գիտի, որ Մինսկի խումբը հակամարտության լուծման հարցում շատ բան չի կարող անել, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից երեքը ներգրավված են այդ խմբում: Եթե ինչ-որ պահի կողմերը ցանկանան, որպեսզի Իրանը հանդես գա միջնորդական առաքելությամբ, ապա այդ ժամանակ մենք կներկայացնենք մեր նախագիծն ու հակամարտության լուծման եղանակները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել