skachanny-e-fajly-1-320x228Galatv.am-ը գրում է․

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, ով ավելի շատ հայտնի է «Նավակ Ճոճող» անունով, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ ծեծելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ակտիվիստը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց, որ իրեն երկուշաբթի հրավիրել են հարցաքննության: «Պետք է նորից բացատրություն տամ, ավելի շուտ ասեմ այն, ինչ արդեն ասել եմ»:

Վիլեն Գաբրիելյանը, սակայն նշում է, որ չի կարծում, թե իրականությունը կբացահայտվի:

«Արդեն իսկ կան նմանատիպ դեպքեր, որ չեն բացահայտվել՝ չնայած հնարավոր է նաեւ բացահայտվի: Ես, որ ասում եմ բացահայտվի, միայն նկատի չունեմ այն, որ  իրականացնողներին գտնեն, պետք է բացահայտվի նաեւ, թե ովքեր են եղել պատվիրատուները»,- նշեց ակտիվիստը:

Վիլեն Գաբրիելյանը շարունակում է պնդել, որ իրեն ծեծի ենթարկելու հրահանգը տվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հետո մամուլում հրապարակումներ եղան, թե պատվիրատուն եղել է ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը: Շրջանառվող վարկածի համաձայն՝ Հրանտ Մարգարյանը հրահանգել է պատժել ակտիվիստին՝ Վահան Հովհաննիսյանի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում թողնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել