Հայաստանի իշխանությունների կարևորագույն խնդիրն է երկրի անվտանգությունը. Էդուարդ ՇարմազանովSlaq.am-ը գրում է․

Հայաստանի իշխանությունների համար կարևորորագույն խնդիր է երկրի անվտանգության ապահովումը: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում սահմանամերձ Չինարի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեզ համար կարևորագույն խնդիր է երկրի սահմանների անվտանգության ապահովումը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկրի բնակչությունն իրեն ապահով զգա, շարունակի իր խաղաղ արարումը: Մեր երկրի անվտանգությանը վերաբերող խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Սահմանամերձ համայնքների խնդիրները ևս մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ դուք այն հերոս ժողովուրդն եք, որ ապրում եք հակառակորդի կրակի տակ»,-՝ նշեց նա: 
Անդրադառնալով բնակիչնեից մեկի մտահոգությանը, որ պայմանագրային հիմունքներով բանակում զինվորական ծառայության անցած զինծառայողները շատ ցածր աշխատավարձ են ստանում՝ Շարմազանովն ընդգծեց, որ կիսում է մտահոգությունը՝ խոստանալով հարցը քննարկել կառավարության հետ և կփորձեն լուծում գտնել խնդրին: «Ես համաձայն եմ, որ նրանց ստացած գումարը բավարար չէ: Պետությունը շահագրգռված է, որպեսզի բարձրանան ոչ միայն պայմանագրային զինծառայողների, այլ նաև բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերը: Ես ձեր բարձրացրած հարցը կքննարկեմ կառավարության հետ և կփորձենք լուծում գտնել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ հարցը կարելի է քննարկել այն համատեքստում, որպեսզի բարձրացվեն պայմանագրային այն զինծառայողների աշխատավարձերը, ովքեր ծառայում են առաջին գծում: «Ես կարծում եմ, որ սա կարող է արդյունավետ լուծում լինել: Կարծում եմ, որ մենք պետք է բարձրացնենք այն զինծառայողների աշխատավարձերը, ում ծառայությունն առավել վտանգավոր է կյանքի համար»,- նշեց պատգամավորը: 
Աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորները լսեցին նաև Չինարի համայնքի բնակիչների մյուս խնդիրները, խոստացան դրանք ներկայացնել կառավրության քննարկմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին հանձնեց ԱԺ նախագահի պարգևը՝ անվանական ժամացույցը: ՀՀ ԱԺ նախագահի կողմից անվանական ժամացույցներով են պարգևատրվել նաև Բերդ քաղաքի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել