Aravot.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի բնորոշմամբ, Հիմնադիր խորհրդարանի՝ Արցախում ավտոերթ անցկացնելու նախաձեռնությունը տարօրինակ է:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամները պատրաստվում են ավտոերթով Արցախ գնալ: Շարժումը տեղեկացրել է, որ արցախյան ավտոերթի ընթացքում, ինչպես հանրապետության մյուս մարզերում, իրազեկելու են Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, փողոց դուրս գալու, օտարին ծառայող ու սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու և երկրի ապագաղութացման ու ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարի գործնական քայլերն սկսելու ծրագրի մասին:
Միևնույն ժամանակ՝ արցախյան ավտոերթի ընթացքում ավելի շեշտադրված են լինելու ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով Արցախը մաքսակետով ՀՀ-ից տարանջատելու և օտարի քմահաճույքին հանձնելու աղետալի հետևանքների, ինչպես նաև ազատագրական պայքարի հաղթանակի շնորհիվ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորվելու միջոցով նշված վտանգները չեզոքացնելու հեռանկարի վերաբերյալ տեսակետները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



