Հակառակ այն հանգամանքին, որ քրիստոնեական Եվրոպան հակահրեականության տարատեսակ դրսևորումների բազմադարյա ավանդույթ է ունեցել, այդ երևույթը զուտ քաղաքական բովանդակություն ձեռք բերեց միայն XIX դարի վերջերին, երբ շրջանառության մեջ դրվեց «հակասեմականություն» եզրույթը: Ուշագրավ է այն, որ այդ եզրույթը հենց հրեատյացության իմաստն ունի և չի վերաբերում սեմական այլ ժողովուրդներին՝ արաբներին, ասորիներին, Մալթայի տեղաբնիկներին և ուրիշներին: Գուցե սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ ժամանակ Եվրոպայում զգալի ներկայություն ունեցող միակ սեմական ժողովուրդը հրեաներն էին և չի բացառվում, որ նման կերպով ձևականորեն ընդլայնելով ատելության օբյեկտ հանդիսացող ժողովուրդների ցանկը, փորձ է արվել քողարկել հրեաների դեմ ուղղված բացասական վերաբերմունքն առավել ընդհանրական անվան տակ: Փաստն այն է, որ մինչ այդ կրոնական ակունքներից սնվող հակահրեականությունը (որը պայմանավորված էր հրեաների կողմից Քրիստոսին խաչելու միջոցով մահապատժի ենթարկելու հանգամանքով և դիտարկվում էր որպես հրեաների կողմից գործված ու պատժի ենթակա համազգային հանցանք)Եվրոպայում այդպիսով ձեռք բերեց քաղաքական շեշտադրում մոտավորապես այն ժամանակ, երբ տեղի ու ԱՄՆ հրեական գաղթօջախներում սկսեց շրջանառվել աշխարհասփյուռ հրեաների Ավետյաց Երկիր վերադառնալու և հրեական պետականությունը վերստեղծելու գաղափարը: Կարելի է ասել, որ «հակասեմականություն» անվանումը ստացած հրեատյացությունը բացառապես եվրոպական ծագում ունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/566240676844961
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել