Մի անգամ՝ հարյուր տարի առաջ, մեզ ջարդեցին, քանի որ մեզ ընկալում էին որպես Ռուսաստանի շահերի սպասարկու: Եվ Ռուսաստանը մեզ չօգնեց: Թողնենք մի կողմ՝ ինչքանով էր այդ ընկալումը համապատասխանում իրականությանը: Կարևորն այն է, որ ընկալումը կար: Հիմա մենք իսկապես արդեն de jure ենք դարձել Ռուսաստանի շահերի սպասարկուն: Այն, որ մեզ պատժելու են դրա համար, կասկած չկա: Այն, որ Ռուսաստանը մեզ դարձյալ չի օգնելու, էլի կասկած չկա: Հարցն այն է՝ ինչ ծավալով և ընդգրկմամբ է լինելու մեր պատիժը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել