Երբ Ռոիբինզոնը հասկացել էր, որ հայտնվեց անմարդաբնակ կղզու վրա, նա մի թերթիկի վրա գրեց ստեղծված իրավիճակի բոլոր բացասական կողմերը, մյուս թղթի վրա` դրական: Կարծեմ, երկրորդի վրա միակ դրականն էր այն, որ նա դեռ ողջ է մնացել: Եթե մենք այսօր փորձենք գրել այսպիսի մի "Ռոբինզոնի ցուցակ" մեր պետության համար, ապա կստացվի հետեւյալ պատկերը: Հայաստանը կապել է իրեն խորտակվող նավ հիշեցնող Ռուսաստանը հետ, որը հայտնվել է ողջ աշխարհի դեմ, իր մի քանի մնացած "դաշնակիցներով", որոնցից մեկը հենց Հայաստանն է: Ազգային անվտանգության ու ինքնապաշտպանության բնազդից ելնելով պետք է գիտակցել այս մռայլ իրողությունը եւ հասկանալ, թե ինչ վիճակում ենք հայտնվել մենք: Ուրեմն, Ռուսաստանի ու հետեւաբար Հայաստանի դեմ են. ԱՄՆ, Կանադան, Մեծ Բրիտանիան, ողջ Եւրոպան Գերմանիայի ու Ֆրանսիայի գլխովորությամբ ու միայն Հունգարիայի բացառությամբ, որի հետ ՀՀ խզել է դիվանագիտական կապերը: Ուկրաինան գտնվում է Ռուսաստանի հետ չհայտարարված պատերազմի վիճակում, Վրաստանը` հետպատերազմյան թշնամության: Կրեմլի դեմ պատժամիջոցներին միացան Ճապոնիան, Ավստրալիան, Մերձավոր Արեւելքի արաբական պետությունները, որոնք նավթի ու գազի գները հասցրեցին աննախադեպ ցածր մակարդակի, սնանկացնելով Ռուսաստանը: Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանը պահպանում են հարաբերական չեզոքություն, թեեւ նրանք բոլորը գերադասում են տնտեսական, ֆինանսական ու ռազմական կապեր ամրապնդել Արեւմուտքի հետ: Անգամ Կուբան է վերջերս լքել Ռուսաստանն ու պատրաստվում է նոր հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ: Ով է մնում Ռուսաստանի ու հետեւաբար նաեւ Հայաստանի կողքին: Բելառուսն ու Ղազախստանը պարբերաբար ակնարկում են Պուծինին իրենց դժգոհության ու անհամաձայնության մասին, միաժամանակ պահպանելով կապերն Ուկրաինայի հետ: Ռազմավարական դաշինք Ռուսաստանի հետ կնքեց միայն Թուրքիան, ստանալով վերջերս Պուծինից Եւրոպա գնացող ռուսական գազի ու նավթի բաժանման մենաշնորհը: Զենքի վաճառքի գործարքներով որոշակի մտերմություն է Մոսկվայի հետ պահպանում նաեւ Ադրբեջանը: Վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաներից Մոսկվա ժամանել է միայն Վենեսուէլայի նախագահ Մադուրոն եւ մի քանի նախարարներ Զիմբաբվեից, որոնք փող էին խնդրում Պուծինից, սակայն չստացան, դրա բացակայության պատճառով: Մայիսին հայրենական պատերզամի 70-ամյակին Մոսկվա ժամանելու հրավերին արձագանքեց առայժմ միայն Հյուսիսային Կորեայի ժառանգական նախագահ Կիմ Չեն Ինը: Այսպիսով, ՀՀ իշխանության շնորհիվ աշխարհում մեր միակ "դաշնակիցներն" են Ռուսաստանը, Թուրքիան, Զիմբաբվեն ու Հյուսիսային Կորեան: Եւ վերջ:
Մի անպատկառ անեկդոտ կա վայրենի մարդակերների կղզում հայտնված հայի մասին, որը փրկվելուց հետո պատմում էր, թե ինչպես ամերիկացուն, ֆրանսիացուն, գերմանացուն ու նաեւ նրան վայրենիները առաջարկում էին երկընտրանք` կամ բռնաբարվել, կամ էլ կրակի վրա խորովվել ու կերակուր դառնալ: Հպարտ արտասահմանցիները գերադասեցին հրկիզվել: "Բա դու ոնց փրկվեցիր?"- հարցնում են հային: Նա մտածեց ու ասաց` "Ինձ էլ կերան..."