«Հերոսից ստացած զենքով հպարտանալու առիթ ունեմ». Էրիկ ԱնթառանյանLife.panorama.am-ը գրում է․

Այսօր Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն է: Հաղորդավար Էրիկ Անթառանյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ հայրենիքին ծառայելու պատիվ է ունեցել 2000-2002 թվականներին: Այժմ ուրախությամբ է հիշում այդ տարիները:

«Վստահաբար կարող եմ ասել, որ միջանձային հարաբերությունները 15 տարի առաջ տարբերվում էին այսօրվանից: Բանակի այսօրվա հրամանատարական կազմը՝ Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ, հատկապես այս ուղղությամբ, մեծ աշխատանք են կատարել: Ինքս զրուցելով շատ զինվորների հետ, նաև տեղեկատվության այսպիսի առատության պայմաններում հետևելով իրադարձություններին՝ մեծ հաջողություններ ու փոփոխություններ եմ նկատել: Հրամանատարական կազմը կարևորություն է տալիս տղաների փոխհարաբերություններին: Մեր տղերքն էլ մտածում են ոչ թե խնդիրների լուծման, այլ մարտական ոգու ու ֆիզիկական պատրաստվածության մասին: Դրա արդյունքը տեսանելի է այսօրվա արձանագրած հաջողություններով, թեպետ, ցավով, տեղեկանում ենք նաև մարդկային կորուստների մասին»:

Զինվորի կյանքը միշտ էլ հարուստ է հետաքրքիր իրադարձություններով ուհանդիպումներով: Մեր զրուցակիցը հիշեց իր համար երկու շատ կարևոր հանդիպում՝շատ կարևոր մարդկանց հետ. «Ես ծառայել եմ Ազգային Անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում, Երևանում էր գտնվում՝ Սարի թաղի տակ: Այն հիմա այլևս չկա: Քանի որ քաղաքում էր, ինձ թույլատրված էր երեկոյան դուրս գալ ու հեռուստատեսությունում աշխատանքս շարունակել:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել