Life.panorama.am-ը գրում է․

Այսօր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն է: Այս կապակցությամբ զրուցել ենք դերասան Կարո Հովհաննիսյանի հետ, ով 2014-ի ամռանն է զորացրվել:  Դերասանի  խոսքով՝ թեև ինքը ծառայել է Երևանում, ինքն էլ, իր ծառայակից ընկերներն էլ պատրաստակամ են եղել պահելու մեր երկրի սահմանները:

«Էական չէ, որ մենք Երևանում ենք ծառայել, մենք նույն զինվորն ենք և յուրաքանչյուր պահի կարող ենք գնալ, կանգնել Արցախում ծառայող զինվորի կողքին, դա մեր պարտականությունն է»,- ESem.am-ին ասաց դերասանը:

 

Կարոն խոստովանեց, որ բանակ զորակոչվելու սկզբնական փուլում իրարամերժ զգացողություններ ուներ: «»Երբ գնացի բանակ, սկզբանական շրջանում ինձ համար էլ էր անսովոր, բողոքում էի, թե ինչու եմ եկել բանակ, շատ գործեր ունեի, որոնք կիսատ թողեցի… բայց այդ 2 տարվա ընթացքում շատ բան սովորեցի: Չեմ կարծում, որ տղան բանակում է տղա դառնում, սակայն բանակում շատ բան ես հասկանում կյանքի դրվածքի մասին, շատ մարդկանց ես ճանաչում, որոնցից յուրաքանչյուրն իր աշխարհայացքը, բնավորությունն ունի, իսկ դու նրանց հետ ապրում ես: Կյանքի շատ  մեծ փորձ է: Որպես մարդ՝ պնդանում ես, կայանում,- ասաց դերասանը՝ նշելով, որ բանակում ձեռք բերած ընկերներն իսկապես կյանքի ընկերներ են: «Բանակի ընկերները մեկ օրվա ընկերներ չեն: 2 տարին մի ամբողջ կյանք է, քանի որ ամեն օրն իրար հետ ենք անցկացնում»,- հավելեց Կարոն:

 

Նրա խոսքով՝ բանակում ամրապնդվում է սերդ հայրենիքիդ հանդեպ, ինչն այս պահին շատ կարևոր է: «Մեր հայրենիքը հիմա կարիք ունի էնպիսի երիտասարդների, ովքեր իրոք սիրում են հայրենիքը: Այդ առումով  բանակը շատ ճիշտ տեղ է, եթե ամեն ինչ ճիշտ է ղեկավարվում, իսկ Հայոց բանակում շատ բան է փոխվել դեպի լավը: Հայոց բանակն իրոք մի ընտանիք է,- շեշտեց Կարոն՝ նշելով, որ իր տեսածն է ասում,- Իհարկե, բոլոր ընտանիքներում էլ լինում են դժվարություններ, տարաձայնություններ, բայց կարևորն այն է, որ համակարգը մի նպատակի է ծառայում՝ հայրենիքին: Դա բանակում ես հասկանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել