1in.am–ը գրում է.

european-commission-03_01

Եվրոհանձնաժողովը Ֆրանսիային է դիմել 1,07 միլիարդ եվրոն վերադարձնելու խնդրանքով, որը երկրի ֆերմերներին սխալմամբ որպես սուբսիդավորում է տրվել, գրում է BBC-ն:

Այս գումարը Բրյուսելից 2008-2012թթ. ստացված միջոցների մոտավորապես երկու տոկոսն է կազմում:
Գումարն անհրաժեշտ է վերադարձնել մոտակա երեք տարիների ընթացքում:

Ֆրանսիայից գումարը ետ են պահանջում այն պատճառով, որ այն ինչպես հարկն է չի ստուգել սուբսիդավորման համար դիմած ֆերմերների դիմումները:
Նմանատիպ պահանջներ են ներկայացվել ԵՄ-ն 15 երկրներին, սակայն Ֆրանսիայի մասնաբաժինն ամենամեծն է:

Գումարը վերադարձնելու կարգադությունը ստացվել է այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Եվրոհանձնաժողովը Բրիտանիայից պահանջել է ավելի քան 2,6 միլիարդ եվրո ԵՄ-ն բյուջե վերադարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել