Գ.Կոստանյան. Թուրքիան, ի վերջո, ճանաչելու, ապաշխարելու և փոխհատուցելու էPanorama.am-ը գրում է․

ՀՀ Գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը այսօր Ստրասբուրգում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց վաղը` հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործի վերաբերյալ հայկական կողմի ունեցած դիրքորոշումը և սպասելիքները։ Այս մասին Ստրասբուրգից հաղորդում  է Panorama.am-ի թղթակիցը:

Ըստ Գ.Կոստանյանի, Հայաստանի խնդիրն է աշխատել այնպես, որ հեղինակավոր կառույցների և, մասնավորապես, ՄԻԵԴ վճռում տեղ չգտնեն այնպիսի ձևակերպումներ, որտեղ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կդրվի կասկածի տակ կամ հնարավոր կդարձնի դրա անբարեխիղճ մեկնաբանությունները։

«Ի զարմանս մեզ, ՄԻԵԴ-ը ոչ միայն քննության է առել Հայոց ցեղասպանության վերաբերող հարցերը, այլև մեզ համար սկզբունքորեն անընդունելի և շատ մտահոգիչ ձևակերպումներ է արտահայտել իր 2013թ վճռում, որի պատճառով Հայաստանը որոշում է կայացրել ՄԻԵԴ Մեծ պալատում գործի քննությանը ներգրավվել, որպես երրորդ կողմ»,-Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, նշել է Գ.Կոստանյանը։

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, առավել անհանգստացնող է եղել այն, որ դատարանը բացասական համեմատություններ և զուգահեռներ է անցկացրել XX դարի երկու ամենամեծ հանցագործությունների` Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև, ներկայացնելով վերջինս իբրև միջազգային դատարանի կողմից ճանաչված փաստ, իսկ Մեծ եղեռնը իբրև պատմական վեճ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել