«Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին The New Times-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր նպատակների և պլանների մասին:
Նա պատմել է գրավի տակ գտնվող իր անշարժ գույքի մասին, այնուհետև անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսին կլինի խոսակցությունը իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Իվանիշվիլին պատասխանել է. «Շատ ծանր, սակայն պետք է նշեմ, որ կփորձեմ ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ»:
Հարավային Օսիային և Աբխազիային վերաբերող հարցերին Իվանիշվիլին պատասխանել է, որ ինքը մնում է այն կարծիքին, որ դրանք Վրաստանի մաս են կազմում: Իսկ այն հարցին, թե, լինելով Ֆրանսիայի քաղաքացի, ինչու է նա վերադարձել Վրաստան, Իվանիշվիլին պատասխանել է.
«Վրացիները կապված են իրենց հողին, իսկ, օրինակ, հայերը, տարօրինակ ազգ են: Նրանց երկիրը մեր կողքին է, իսկ նրանք ապրում են Վրաստանում»:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/Ivanishvili-speaks-of-his-decisions.html?fb_comment_id=fbc_385556171512515_3200487_385564534845012#f204e859b4
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել