Ադրբեջանն այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումն ի պաշտպանություն միջազգային իրավունքի սկզբունքների. ՀՀ ԱԳ նախարարPanorama.am-ը գրում է․

«Այնպիսի տպավորություն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային սկզբունքների ադրբեջանական ընկալում»,- Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Դավոսում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման հիքմում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը: 

Է. Նալբանդյանը նշեց, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են ընկած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից արված առաջարկությունների հիմքում:

«Ի պատասախան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից, նաև այդ երկրների նախագահների մակարդակով, Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունն այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանն այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումն ի պաշտպանություն միջազգային իրավունքի սկզբունքների: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել