«Disney»-ը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել «Գեղեցկուհին և Հրեշը» կինոնկարը։ Կինոնկարի ռեժիսորը Բիլլ Կոնդոնն է։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Էմմա Վաթսոնը։ Ժամեր առաջ Վաթսոնն ինքն էլ հաստատել է այդ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում։ Նա մասնավորապես գրել է.
Վերջապես կարող եմ ասել ձեզ, որ մարմնավորելու եմ Բելին «Disney»-ի «Գեղեցկուհին ու Հրեշը» նոր խաղարկային կինոնկարում։ «Գեղեցկուհին ու Հրեշը» այնքան մեծ դեր է խաղացել իմ կյանքում մանկությանս տարիներին։ Ուղղակի հավատս չի գալիս, որ պարելու եմ «Be Our Guest»-ի տակ և երգելու եմ «Something There»-ը։ Ժամանակն է երգի դասերի հաճախել։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պետք է տեսնեք այս կինոնկարը։


Իսկ այս տղան կսազեր Հրեշի դերի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



