Lurer.com–ը գրում է.

Կանադան մտադիր է Ուկրաինային լրացուցիչ 52 մլն դոլար տրամադրել՝  տնտեսության զարգացման համար: Այս մասին Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կանադայի միջազգային առևտրի նախարար Էդ Ֆասթին, փոխանցում է РБК-Украина-ն:

Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսի հետ համատեղ ճեպազրույցում Ֆասթն ասել է, որ ֆինանսների տրամադրումն ուղղված է մասնավորապես տեխնիկական կարիքների համար:

Կանադացի նախարարը նշել է, որ այդ ներդրումների մի մասը կուղղվի կաթնամթերքի և հացահատիկի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին բիզնեսի աջակցմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել