1in.am–ը գրում է.

Թունիսի գործող կառավարությունը՝ վարչապետ Մեհդի Ջոմաայի գլխավորությամբ պաշտոնաթող է եղել: Համապատասխան դիմումը երկրի նախագահ Բեջի Քաիդ էս-Սեբսն ստորագրել է հունվարի 26-ին, գրում է TASS-ը:
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջոմաային և նրա թիմին, կատարված աշխատանքի համար և խնդրել իրենց պարտականությունները կատարել մինչև նոր կառավարության կազմավորումը: Այժմ արդեն նախկին վարչապետը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թունիսի ժողովրդին վստահության համար: «Թունիսին ծառայելն ինձ համար պատիվ է»,- հայտարարել է նա:
Մեհդի Ջոմաայի կառավարությունն իր պարտականությունները ստանձնել էր 2014թ հունվարի 29-ին: Դրա կազմը հիմնական քաղաքական ուժերի փոխզիջման արդյունք էր, որոնք փորձում են ելքեր գտնել ձգձգվող քաղաքական ճգնաժամից:
Մինչդեռ, հունվարի 27-ին նշանակված է երկրի խորհրդարանի ընտրությունները:



