Քրդական զինված խմբավորումները գրեթե ամբողջությամբ ազատագրել են Սիրիայի՝ ռազմավարական մեծ նշանակություն և հիմնականում քուրդ բնակչություն ունեցող Քոբանի քաղաքը «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալներից. քաղաքը և հարակից շրջանը ռազմական գործողությունների թատերաբեմի էր վերածվել 2014 թ. սեպտեմբերից: Ի նշան հաղթանակի՝ Քոբանիի առանցքային կարևորության Միստենուր բլրի վրա ծածանվում է քրդական «Հանուն ժողովրդավարական հասարակության» շարժման 75 մ. երկարությամբ դրոշը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=812796395424243&set=a.370763429627544.74583.100000816702872&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



