ԱՄՆ նախագահ Օբաման Սաուդյան Արաբիայի արքա Աբդալլայի հուղարկավորության ճանապարհին պատմական այցելություն կատարեց Հնդկաստան, որտեղ նրան աննախադեպ ջերմ ընդունելություն էր սպասում: Դելիում նրա պատվին կազմակերպվեց հսկայական ռազմական շքերթ, որի ընթացքում կողմերը նախնական պայմանավորվածության հասան առաջիկայում փոխարինել Հնդկաստանի բանակում օգտագործվող և արդեն հնացած սովետական զինատեսակները նորագույն ամերիկյան զենքով: Այսպիսով, Բարակ Օբաման իր նախագահության երկրորդ ժամկետի վերջում շարունակում է զարմացնել աշխարհը խիզախ քաղաքական նախաձեռնություններով ու դաշինքներով. Իրան, Կուբա, այժմ Հնդկաստան: Հասկանալի է, որ այս դիվանագիտական շքերթն իրականացվում է Ռուսաստանի հաշվին, նախկին ռուսական ավանդական «մենաշնորհ» համարվող տարածքներում և մեծ հաշվով հանդիսանում է պուծինյան Ռուսաստանը մեկուսացնելու Օբամայի քաղաքականության շարունակությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել