Անկախ նրանից, թե ինչ վճիռ կկայացնի դատարանը Վարդան Պետրոսյանի գործով, անկախ նրանից՝ մեղավոր է Վարդան Պետրոսյանը, թե անմեղ, ուզում եմ ասել, որ ավելի անպարկեշտ, կոպիտ, բռի, անմակարդակ կեցվածքով տուժող կողմ երբևիցե չեմ տեսել։ Ընդ որում, թե՛ տուժողները, թե իրենց փաստաբանը դատարանում պահում են իրենց, ասես базарная баба-ներ, դե իսկ փաստաբան Բալոյանը մի առանձին թեմա է, մի ամբողջ տիեզերք։ Մոտս տպավորություն է, որ Ռուբեն Բալոյանը, ասենք, լվացքի մեքենա նորոգող վարպետ է, որը լրիվ անակնկալ կերպով պարզել է, որ ինքը հիմա փաստաբանությամբ պետք է զբաղվի էս գործով...
Ինչևէ, կրկնում եմ՝ անկախ դատավճռից, ինձ համար մի բան միանշանակ է արդեն. տուժող կողմի վարքն այս ողջ ընթացքում այնպիսին է, որ չեմ կարողանում անգամ ստիպելով կարեկցանք զգալ այդ մարդկանց հանդեպ, ու Վարդան Պետրոսյանն այստեղ մեղավոր չէ։ Ուղղակի ցանկացած պարագայում մարդը պետք է իրեն մարդավայել պահի, ոչ թե ամեն նիստին մատուցի այն բենեֆիսները, որոնք մենք բոլորս էլ տեսնում ենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/606631782803923?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել