
Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Տոզեի ասածը մենք բոլորս էլ գիտենք, ուղղակի Հայաստանի արդարադատությանը նրա տրված գնահատականը շատ ավելի վիրավորական է հնչում:
Վարդան Պետրոսյանի դատավարությունն ուղղակի մահվան ելքով դատավարություն չէ կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող դերասանի դատավարություն չէ, այլ մեր արդարադատության քննության դատավարություն է, մեր երկրի պատվի ու հեղինակության դատավարություն է:
Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, հարգելի պարոն Գալուստ Սահակյան, հարգելի պարոն Հովիկ Աբրահամյան, հարգելի պարոն Հովհաննես Մանուկյան, հարգելի պարոն Գևորգ Կոստանյան, հարգելի պարոն Վարդան Ստեփանյան (Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ) և հարգելի պարոն Վաղինակ Մկրտչյան, խնդրում եմ ականջալուր եղեք այս կնոջ բառերին, սթափվեք և թույլ մի տվեք, որ մեր երկրի հեղինակությունը տուժի, որ մեր երկրի արդարադատությունը ծաղրանքի առարկա դառնա: Դուք դա կարող եք: