Կարծում եմ, որ ցեղասպանության 100 տարին առիթ էր, որպեսզի դրա ճանաչման գործում լուրջ առաջընթաց արձանագրեինք։ Նախևառաջ, այսօր կարևոր է ֆիքսել օրակարգը. ցեղասպանության ճանաչումը։ Հաճախ այդ հարցը խառնում են թուրքերի կողմից փոխհատուցումների կամ հողերի վերադարձի խնդրի հետ։ Մինչդեռ դրանք տարբեր իրավական հարթությունների խնդիրներ են։ Պատմական այս շրջանում մեզ պետք է առաջընթաց արձանագրել ցեղասպանության հետագա ճանաչման խնդրում՝ կարևորելով Թուրքիայի համար ևս այդ ճանաչումն անխուսափելի դարձնելու պարագան։ Կարևոր է նաև, որպեսզի Թուրքիայից բացի մեր մյուս հարևաններն այն ճանաչեն։ Ադրբեջանի պարագայում դա առայժմ անհնարին է։ Բայց կան նաև բարեկամական Վրաստանն ու Իրանը։ Թվում է, թե մեզանից բան չի կախված։ Բայց դա այդպես չէ։ Համենայն դեպս, ցեղասպանության նախօրյակին արժի, որ Հայաստանն ինքը (ԱԺ-ը) հստակորեն, պատշաճ ձևով ճանաչի և դատապարտի առաջին համաշխարհայինի տարիներից հույների և ասորիների, երկրորդից՝ հրեաների, իսկ ապա նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի, եզդիների և այլն ցեղասպանությունները։ Նման մի փաստաղուղթ նախապատրաստվում է և շուտով կներկայացնենք ԱԺ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/836163736441146
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել