Վերջին ժամանակահատվածում համացանցային ինքնիշխան բլոգերներն ու օգտատերերը ամբողջ ճակատով հարձակման են ենթարկում մեր ազգային մենթալիտետին` իր նրբին խնդիրներով: Այս քննարկումները հատկապես մոդայիկ դարձան, երբ մեր հասարակությունը google որոնողական կայքի հաղորդմամբ գլխի ընկա իր պոռնոգրաֆիական հակումների աննախադեպության մասին: Լսվեցին տարբեր մասնագիտության տեր ինդիվիդումների տեսակետներ` սոցիոլոգների, սեքսապատալոգների, դերասանների: Նրանց անորոշ ու խուսափողական կարծիքները ոչնչով չօգնեցին լիարժեք պատկերացում կազմել համացանցային բարդույթների վերաբերյալ: Մենք փորձեցինք այս խնդրին յուրօրինակ մոտեցում ցուցաբերել. արդյունքում կազմեցինք չորս հարց, որոնք ուղղեցինք տարբեր տարիքի և մասնագիտությունների երեք իգակական սեռի ներակայացուցիչների:
Հարց 1. Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին որ վերջին շրջանում google որոնողական կյանքում ամենաշատ պոռնոգրաֆիական կայքեր որոնողները հայերն են և ինչով կկապեք այդ հայկական մեթալիտետի հետ:
(20 տարեկան, ուսանողուհի) Նախ ասեմ, որ հպարտ եմ հայ եմ, բայց կխոստովանու ,որ շատ թերություններ ունենք: Քանի որ մեր մեր հասարակությունը <<սուրբ>> է և միայն ամուսնությունից հետո կարող է բավարարել իր կարիքները, ապա հայերը այդ անում են նման կայքերի միջոցով, չտեսության նշան է էլի:
(25 տարեկան, գրականագետ) Ամեն ինչի հիմքը պետք է փնտրել դպրոցից: 8-9-րդ դասարանում աշակերտներն անցնում են մարդու անատոմիա, այդ ժամանակահատվածը համընկնում է նաև երեխաների սեռական հասունացման շրջանի հետ. նրանք ունեն բազմաթիվ հարցեր, որոնք ծնողներին չեն կարող տալ, իսկ դասընթացի շրջանակներում մի շարք դասեր "անտեսվում" են, քանի որ ուսուցիչը Հայաստանում ամաչում է աշակերտին ընդամենը բացատրել դասը, որն իր պարտականությունն է: Եվ այդ բազմաթիվ հարցերի պատասխանները փնտրվում են փողոցային միջավայրերում, իսկ այսօր՝ նաև համացանցում: Խնդրի կապը ազգային մենթալիտետի հետ, իհարկե, մեծ է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի բարեկիրթ ձևով ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները, բայց մեր հասրակությունը այդ թեմաների վրա տաբու է դրել՝ արդյունքում մեծանում են սերունդներ, որոնք կամ անգրագետ են՝ չեն ճանաչում սեփական մարմինը, կամ ապատեղեկացված են, որովհետև համացանցը երբեք չի կարող սեռապես ճիշտ դաստիրակել:
(41 տարեկան, դերասանուհի) Մեզ մոտ շատ ուշ կիրառվեց համակարգիչը, նախ պետք է կապել դրա հետ, նկատի ունեմ մասսայական, երբ բոլորի տներում էլ կա, կանցնի մի որոշ ժամանակ և մենք առաջին հորիզոնականում չենք լինի: Հայկական մենթալիտետի հետ դա չեմ կապում, այլ պարզապես ամեն նոր բան հետաքրքիր է, միայն թե սովորություն չդառնա: Չմոռանանք, որ մի 5 տարի առաջ էլ պոռնոգրաֆիկ կայքերը կային, բայց հայերը <<պասսիվ էին>>:
Հարց 2. Ըստ Ձեզ, այսօրվա հայ երիտասարդը իր ընտրյալի համար կարող է հանդես գալ որպես ամուր ընտանիք կառուցող և լավ ընկեր:
(20 տարեկան, ուսանողուհի) Կարծում եմ, եթե տղան արդեն այն աստիճան հասուն է,որ մտածում է ընտանիք կազմելու մասին`գիտակցելով իր պարտականությունները, ապա այո:
(25 տարեկան, գրականագետ) Վերջերս մի նյութ էի կարդում, որտեղ ասվում էր, թե տղամարդը երբեք չի մտածում ընտանիք կառուցելու մասին, աղջիկն էր իր քայլերով ու պահվածքով տղամարդուն հասցնում այն վիճակին, որ նա այլևս չի կարող առանց աղջկա, և սկսում է երազել ընտանիքի մասին: Իմ կարծիքով այստեղ ճշմարտություն կա: Միայն մեկի վրա թողնել ամեն ինչը՝ սխալ է. եթե հայ երիտասարդը և նրա ընտրյալը ներդաշնակ զույգ են, ապա միմյանց համար կարող են լինել լավ ընկեր ու կազմել ամուր ընտանիք
(41 տարեկան, դերասանուհի) Այո, կարծում եմ, թեև հոգեբանական առումով փոքր-ինչ սասանված է հայ տղամարդու իմ պատկերացրած ուժեղ տեսակը, սակայն մեր առանձնահատկությունն էլ հենց այն է, որ մենք ռեզերվային որակներ ունենք և կարողանում ենք դրանք իհայտ բերել (կարճ ասած սպառվող չենք):
Հարց 3. Ըստ ձեզ, ինչն է հիմնական պատճառը որ հայ երիտասարդների մեծամասնությունը ցանկանում են իրենց կյանքի երիտասարդ տարիների անցկացնել օտար հասրակության մեջ` ասենք սլավոնական, ոչ մեր ազգային, հայկական:
(20 տարեկան, ուսանողուհի) Այս հարցը կարծում եմ կապ ունի նախորդի հետ. էնտեղ ավելի ազատ են, էնտեղ կարող են անել ինչ ուզում են, էնտեղ չկան կոմպլեքսավորված հայուհիներ և այլն, և այլն:
(25 տարեկան, գրականագետ) Ես երբևէ չեմ հանդիպել երիտասարդների, ովքեր նման ցանկություն ունենան: Հայաստանից մեկնելու սկզբնական պատճառները միշտ էլ սոցիալական են: Բայց մի քանի ամիս այնտեղ ապրելուց հետո արդեն չեն ցանկանում վերդառանալ: Պատճառը բավականին պարզ է. այնտեղ կա մեծ ազատություն թե ´ աղջիկների, թե´ տղաների: Իսկ Հայաստանում նման բան չկա. այստեղ ամեն ինչ խիստ ծայրահեղացված է. հասրակաական կարծիք-բանբասանքները մեզ մոտ շատ հեշտությամբ տներ են քանդում: Նույնիսկ անմեղ ընկերական հարաբերություններին շատ հաճախ մեզ մոտ նորմալ չեն վերաբերում: Տղաների համար դժվար է նման միջավայրում մնալը. այդ իսկ պատճառով ձգտում են հեռու լինել Հայաստանից: Բայց սա ևս սխալ է ու կարող է ճակատագրական սխալների հանգեցնել: Արդեն ասացի, որ սեռապես վատ են դաստիարակվում հայ երիտասարդները: Իսկ դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
(41 տարեկան, դերասանուհի) Հայ տղամարդը պիտի սովորի գնահատել սիրով տրվող կնոջն ու սեքսին սպորտային սկզբունքով տրվող կնոջը... և քանի դեռ նա դա չի գնահատել, ապա այդպես էլ լինելու է... եթե նրա համար միևնույն է, որ իրեն սեր շշնջացող կինը վաղը մեկ ուրիշին է շշնջալու ապա մտածելու բան տղամարդիկ ունեն, ոչ կանայք........ ժողովուրդն ասում է տղամարդը նման է շատրվանի, իսկ կինը ջրհորի, էնպես որ ջրհորը փոթորկելու համար մի քիչ աշխատելը տղամարդուն մենակ ավելի հետաքրքիր կդարձնի մերձեցումը....
Հարց 4. Ըստ ձեզ որոնք են մեր ազգային մեթալիտետի գլխավոր խնդիրները և ինչպես եք վերաբերվում նախաամուսնական սեռական կապերին:
(20 տարեկան, ուսանողուհի) Այն,որ իբր ավանդապաշտ ենք, բայց ամեն ինչ "տակից" ենք անում,ըստ իս, դա ավելի վատ է,իսկ նախաամուսնական սեռական կապերին նորմալ եմ վերաբերվում, եթե աղջկա և տղայի մեջ կա սեր, նրանք հասկանում են, թե ինչ են անում, հասուն մարդիկ են,վերջապես իրենց կյանքն է:
(25 տարեկան, գրականագետ) Հըմ. Թերևս խիստ ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը. մեր հասարակությունը շատ արագ պիտակավորում է մարդուն(հիմնականում՝ աղջիկներին):Այսօր իհարկե հասրակությունը կարծես երկփեղկվել է. մի փոքր ավելի առաջադեմ մարդիկ սկսել են թեթև նայել նման խնդիրներին, վերացնել տաբուները, բայց պահպանողականների մի մեծ զանգված կա, որը ոչինչ ընդունել ու հասկանալ չի ուզում: Ես, իհարկե, չեմ մեղադրում նրանց, նույնիսկ համամիտ եմ նրանց կարծիքների հետ: Բայց պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի տերը:
"Նախաամուսնական սեռական կապեր" հասկացությունը և երևույթը բավականին նեղ անձնական թեմա է: Արևելքում դա ընդունված չէ: Ու ըստ իս, ճիշտ է, որ չենք ընդունում: Մենք նախ խոսում ենք ամուր ընտանիքի մասին, իհարկե, այդ ընտանիքի ամրությունը միայն հոգեբանական ազդակներով չի պայմանավորվում, զույգերը պիտի ներդաշնակ լինեն նաև սեռական կյանքում, իսկ այդտեղ չհասկացվածությունը հաճախ մեծ խնդիրների է բերում, բայց ամեն դեպքում սխալ եմ համարում նախամուսնական կապերը. դա ընտանիքի ամրությունը խաթարելու առաջին գործոնն է:
(41 տարեկան, դերասանուհի) Ամեն մարդ ինքն էորոշում իր ճակատագիրը, բայց եթե որոշել է ընտանիք կազմել, ապա լավ կլինի, որ առաջինն իր տղամարդը լինի, իր ամուսինը, /սա վերաբերում է նաև տղամարդուն/ որովհետև հիմարություն է մտածել, թե պետք է փորձ ձեռք բերել մինչև ամուսնանալը, կամ գտնել սեռապես համապատասխան զուգընկեր: Ինչու՞: Որովհետև շատ ազատականներ /այսպես կոչենք նրանց պայմանականորեն/ ի վերջո կարող են այնպիսի մեկին, որը բնավ էլ իրեն չի համապատասխանում... իսկ սեփական փորձով կասեմ, որ սեռական հատկանիշներին, ինչպես բնավորության գծերին ժամանակի ընթացքում հարմարվում ես և գալիս ներդաշնակության, եթե իհարկե ձգտում կա իրար հասկանալու և օգնելու:
Հովհաննես Եսայան