Մազոխիզմն էլ մի բան չի...
Սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երեկ իմացանք, որ մեր տղերքից ևս երկուսն իրենց արյունով սրբացրեցին իրենց Հայրենիքը: Ազերական կողմը շարունակելու է իր սադրանքները, մեր տղերքը զգոն են ու թշնամու յուրաքանչյուր սադրանքի արժանի պատասխան են տալիս: Աղոթենք մեր սահմանապահի համար: Խաղաղ երկինք ՁԵԶ, ՏՂԵՐՔ:
Վարդան Պետրոսյանի դատավարության վերջին օրերն են: Երեկ մի պահ նայեցի դատավարության որոշ հատվածներ ու պետք է փաստեմ, որ Վարդան Պետրոսյանը հզոր մարդ է, հզոր մտավորական: Երեկ նրա խոսքը շատ ազդեցիկ էր, ու ոչ մի ավելորդ բառ ես չնկատեցի այնտեղ: Տուժող կողմի ցավը մեծ է իհարկե, բայց տուժող կողմն էլ պետք է իրեն արժանի պահի: Համբերություն բոլորին...
Մեր Դիպուկահարուհին տապալել է թշնամու դիպուկահարների հրամանատարներից մեկին: Մեր Հայուհիներն էլ շատ հզոր են ու միշտ կանգնած են Հայաստանը պաշտպանելու համար: Թող ազերները տեսնեն ու հասկանան, որ էս ազգը միասնական ա, ու իրենք ստեղ ոչ մի շանս չունեն:
Պետք է շնորհակալություն հատնեմ լրատվականներից շատերին ու Ֆբ շատ օգտատերերի իրենց խոհեմության համար: Շատերը շատ ճիշտ պահեցին իրենց, ու ապատեղեկատվության հոսք չեղավ մեր դաշտ: Սա արդեն մեկ քայլ առաջ է դեպի լիակատար հաղթանակ:
ԴԱՀԿ-ի երդմնակալության արարողությունը, որը տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդում, համարյա մոռացվել էր, բայց երեկ ԴԱՀԿ ղեկավարը նորից հիշեցրեց ու բորբոքեց մարդկանց իր հայտարարություններով: Ինչ ուզում ես ասա՝ մազոխիստ լինելն էլ մի բան չի: Մոռացել էին էլի մարդիկ, խի՞ հիշեցրեցին, մարդ բան չի հասկանում:



