Միջազգային կառույցների մոտ Ջայլամային սինդրոմն է տիրում, երբ հարցը հասնում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածություններին: Մշտադիտարկումներից հետո մենք արդեն սահմանում ունենք՝ ավելի քան 5 զոհ: Ի՞նչ նպատակ է հետապնդում մշտադիտարկում ասածը, եթե այն ոչ մի կերպ չի ազդում ազերական կողմի վրա, և նրանք սադրանքի են դիմում: Գալիս են Գալչկայի համար, ասում են՝ գործ ենք արել ու գնում են: Էֆեկտիվ չեն նրանց գործողությունները:

Հայաստանում գործող իրավապաշտպանները, որոնք սնվում են նույն միջազգային կառույցներից, նույնպես ձայն չեն հանում ու խորը թաքստոցից միայն խոսում են անիմաստ բաների մասին: Փաստորեն առաջինների նպատակը երկրորդների միջոցով պետության հիմքերը խարխլելն է, ու սրանք ոչ մի կերպ չեն ցանկանում, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել