* Հոգեբանները, ովքեր իրենց ընկերուհիների դարդերը վերցնում են իրենց ուսերին և սկսում մխիթարել:
* Բժիշկները, ովքեր պատասխանում են այն հարցերին, որոնց մասին առաջին անգամ են լսում:
* Իրավաբանները, ովքեր իրենց զորեղ կարծիքն են հայտնում վերջին շրջանում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերի վերաբերյալ:
* Քրեագետներ, ովքեր իրավաբաններից, հոգեբաններից ավելի զորեղ կարծիք ունեն դեպքերի վերաբերյալ:
* Երիտխորհրդարանականներ, ովքեր առանց վերևների հրամանի ոչ մի կարծիք չեն հայտնում դեպքերի վերաբերյալ:
* Ռազմական փորձագետներ, անհիմն հայտարարություններ անողներ, ովքեր հաճախակի իրենց զորեղ միտքն արտահայտելով՝ վեճի են բռնվում հոգեբանների, բժիշկների, քրեագետների հետ:
* ՏՏ անվտանգության մասնագետներ, ովքեր արտահայտում են իրենց տեղեկացվածության աստիճանը սպասվող իրադարձությունների վերաբերյալ: (Ես մենակ ընկեր Մարտիրոսյանին եմ հավատում):
Շարունակելի....