Հանգստությունն այս պահին շատ կարևոր է:
Երեկ ԱԺ լսումներն էին՝ կապված Գյումրու ողբերգության հետ: Փոխանակ որոշ մարդիկ հարցի կարևոր կողմերը քննարկեին, դրել հարմարավետության ու ոչ հարմարավետության հարցն էին քննարկում: Հա բա, սաղդ ուզում եք՝ հարմարավետ լինի, որ դուք լեն ու բոլ նստեք, մի քիչ նեղություն է լինում, խառնվում եք իրար: Հետո էլի հարցի քննարկման փոխարեն սկսեցին Գևորգ Կոստանյանի ասածները քննարկել: Դա էլ հարցի հետ կապ չուներ: Համոզված եմ՝ դատախազն ամեն ինչ անում է, որ ժողովրդի պահանջն ի կատար ածվի, բայց բոլորս էլ գիտենք, որ միջազգային հարաբերություններում ոչինչ հավասար չէ, ով մեծ է՝ ուժեղ է, ինքն է խաղի կանոների հեղինակ, իսկ հիմա մենք ոչ թե պետք է տեղներիցս միանգամից թռնենք, այլ հստակ քայլերով այդ խաղի կանոնների մեջ խաղանք ու հաղթենք: Այլ կերպ ասած՝ մենք պետք է օգնենք Ռուսաստանին, որ նա պարտվի այս խաղում:
ԵԱՀԿ Մինսկի խմբում խոսակցություններ են պտտվում, որ Ֆրանսիային կարող է փոխարինել Գերմանիան: Հիմա եկեք դիտարկենք Գերմանիայի դերակատարումն այս հարցում: Գերմանիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը՝ չհաշված, որ Գերմանիայում թուրքերը մեծաթիվ համայնք ունեն: Վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտ են դարձել: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ընդունենք, որ այս հարցում ևս Գերմանիան դեմ դուրս չի գա Հայաստանին, բայց չեմ կարծում, որ Ֆրանսիան կդադարեցնի իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Երեկ սրբություն չունեցողի հարցաքննության կադրերն էին տարածվել ֆբ-ում: Նայում ես դրա հանդարտ դեմքին ու ուզում ես բզիկ-բզիկ անես: Սրա նմանները պետք է չապրեն, սրան պետք է մահապատժի ենթարկել ամենադաժան ձևով, որը երբևէ կիրառվել է մարդության մեջ:
Խոսե Մուխիկոն Հայոց Ցեղասպանության 100 ամյակի պատվավոր անդամ է: Մուխիկոյի մասին միայն դրականն ու էլի դրականը կարող եմ ասել: Արդար մարդ, որին չեմ ճանաչում, ու շատերը չեն ճանաչում, բայց հարգում են: Նա Ուրուգվայի նախագահն է:



