Նայում եմ Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկման մեջ մեղադրվող Պերմյակովի դեմքին...
Տիպիկ ռուսական դեմք է՝ շեշտված սլավոնական պարզությամբ: Նման դեմքերը չափազանց շատ են Սիբիրում:
Ու, թող հազար անգամ ներվի ինձ...
Չեմ կարող հավատալ, որ այս դեմքով ու նման հայացքով մարդը կարող էր դիմել նման սահմռկեցուցիչ հանցագործության...
Այս տղան եղել է ընդամենը «խայծը», նա մասնակցել է հանցագործությանը, սակայն ինքը չէ գլխավոր դերակատարը:
Իսկ ո՞վ է կամ ովքե՞ր են...
Աստիճանաբար համոզվում եմ, այս տղայի հետ եղել են փորձառու, հատուկ ծառայություններում վարժեցված մարդասպաններ, գուցեև զինվորականներ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/608859182551877
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել