Այսօր թալիշական մտավորականության որոշ ներկայացուցիչներ փորձել են Բաքվի ANS հեռուստաընկերության դիմաց բողոքի ցույց անցկացնել այդ ալիքով թալիշներին վիրավորելու կապակցությամբ: Ցույցը պետք է սկսվեր ժամը 12-ին Խորհրդային Միության հերոս, ազգությամբ թալիշ, գեներալ Հազի Ասլանովի հուշարձանի դիմաց: Սակայն ոստիկանությունը չի թույլատրել մասնակիցներին հավաքվել այդտեղ: Բացի դրանից, ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը:
Սույն թվականի հունվարի 9-ին ANS հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մարդկանց շրջանում» հաղորդման ժամանակ ժյուրիի անդամներից Խալիդա Ահմեդովան վիրավորել է մասնակցին, ասելով՝ «Տղա ջան, գնա թալիշական ակցենտը բերանիցդ մաքրի, նոր արի երգի»: Հաջորդ հաղորդման ժամանակ հաղորդավար Էլգիզ Աքբարը պաշտպանել է Ահմեդովային՝ նշելով, որ երկրում կա մեկ գրական լեզու, և բոլորը պարտավոր են տիրապետել այդ լեզվին: Այս հակաթալիշական արշավը սկսվել է դեկտեմբերին, երբ Թալիշստանի կենտրոն համարվող Լենքորանի ղեկավարությունը որոշեց հանել քաղաքում թալիշների հետ կապված ցանկացած պաստառ և գրառում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել