Էս վերջին օրերի իրադարձությունների ժամանակ զգացի, որ Ֆեյսում առավել ակտիվ շրջանառվող կարծիքներից տարբեր կարծիքներ ունեմ:
Շրջանառվող տեսակետ 1. Պերմյակովին պետք է դատի ՀՀ դատարանը, դա արժանապատվության հարց է: Ինձ համար թե ում կողմից պետք է դատվի Պերմյակովը՝ ոչ թե արժանապատվության հարց էր, այլ օրենքի: Երբ լսում էի տարբեր իրավաբանների կողմից այս հարցով օրենքի մեկնաբանություններ, ի դեպ այդ իրավաբանների ոչ գիտելիքի և ոչ էլ բարոյական կողմի վրա չեմ կասկածել, տեսնում էի, որ օրենքի առումով էդպես էլ միանշանակ չի, որ Պերմակովին պետք է դատի ՀՀ դատարանը: Եվ ամենակարևորն ինձ համար Պերմյակովի կամ այլ մեղավորների պատժելիության հարցն էր, այլ ոչ թե՝ ով կքննի գործը: Պարզ է, որ ՖԲՌ-ը չէր քննելու, այլ ՀՀ և ՌԴ համապատասխան մարմինները և առանց մեկմեկու օգնության իրենք չեն կարող այս գործը լիարժեք քննել: Հետևաբար էն գլխից պարզ էր, որ ՀՀ համապատասխան մարմինները չեն կարող միայնակ, անկախ և լիարժեք քննեն հանցագործությունը: Շրջանառվող տեսակետ 2. Պետք է սգո օր հայտարարվեր: Էլի դրա իմաստը չեմ տեսնում այս ինչքան էլ ծանր, բայց դեռևս լիովին չբացահայտված սպանության առթիվ: Եվ պետական սգի օրն ավելի քաղաքական կոնտեքստ ունի, օրինակ, Ապրիլի 24-ը Ցեղասպանության դեմ լինելու կամ Պահանջատիրության մեսիջ կամ Ֆրանսիայի դեպքում իսլամ ծայրահեղականության և մամուլի ազատության դեմ հանրության համախմբման, բայց էս դեպքում ոչ դեռ հանցագործության մոտիվն է պարզ, ոչ էլ շատ բաներ, որը պետք է լիներ այդ սգի օրվա մեսիջը: Գուցե թե սգի օրը էմոցիոնալ լիցքաթափման դեր խաղար, բայց դա էլ էդպես միանշանակ չի: Շրջանառվող տեսակետ 3. ՀՀ-ում Ռուսական բազան պետք է հանել: Դա քննարկելիք հարց է ու հեչ միանշանակ չի, որ դա բխում է Հայաստանի շահերից, բայց եթե դա կապվում է այդ հանցագործության հետ, ապա դա նույն է, թե որևէ ոստիկանի կողմից կատարված հանցագործությունից հետո ասես թե ոստիկանությունը Հայաստանում պետք է լուծարել: Էլի կան լայն շրջանառության մեջ գտնվող տեսակետներ, որոնց հետ համաձայն չեմ, բայց սահմանափակվեմ այսքանով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205697168890953?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել