«Պետական համակարգում առաջացած ճահիճը ցնցելու ՀՀ նախագահի նախաձեռնությունն ընդդիմախոսները փորձում են ներկայացնել որպես նախընտրական քայլ, սակայն նրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ հայ չինովնիկները, ինչպես ցույց տվեց Վարդան Օսկանյանի գործը, «չեն սիրում հանձնել» իրենց գործընկերներին և կոռումպացված չինովնիկների ՀՀ նախագահի կողմից նետած մարտահրավերը միայն բարդացնում է Սերժ Սարգսյանի վերընտրման գործընթացը»,- գրում է «Голос Армении» թերթը:
Թերթը նկատում է, որ ՀՀ նախագահի համարձակ նախաձեռնությունների սկիզբը եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նույնպես ուղեկցվում էր ՀՀ նախագահի հասցեին հնչեցվող քննադատություններով, սակայն. «Շահեց, արդյո՞ք, այդ գործընթացից Հայաստանը»,-հարցնում է «ГА»-ն` նշելով. «Այո, քանի որ այդ գործընթացով հաստատվեց, որ պաշտոնական Երևանը պատրաստ է անել հնարավորը տարածաշրջանում կայունությունն ապահովելու համար, ամբողջ աշխարհին ի ցույց դրվեց պաշտոնական Անկարայի կեղծավորությունն ու երկերեսանիությունը, ինչպես նաև միջազգային հանրության համար պարզ դարձավ, որ տարածաշրջանի գլխավոր ապակայունացնող ուժը Ադրբեջանն է»:
Ըստ թերթի` 2-րդ քաղաքական մարտահրավերը 2008թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո երկրում տիրող քաղաքական լարվածության մեղմացումն էր, որը ՀՀ նախագահը նույնպես հաջողությամբ լուծեց` նախաձեռնելով ՀԱԿ-ի հետ երկխոսությունը` չնայած նրան, որ այդ երկխոսությունը դարձավ քննադատության թիրախ, սակայն նպաստեց երկրի ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Ըստ թերթի` ՀՀ նախագահի քաղաքական ամենածանր մարտահրավերը, սակայն, ներկայում երկրի կոռումպացված չինովնիկական համակարգը մաքրելու նախաձեռնությունն է:
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: