Գյումրու ողբերգական դեպքերից հետո շատերը սկսեցին դիվիդենտներ հավաքել: Այնպիսի հարցեր էին շահարկում, որոնք տեղին չէին: Բաժանել էին պատգամավորներին ըստ կուսակցական պատկանելիության, ու քաղաքական ուժերով իրար էին բզկտում:
Ըտենց լավ չի, հուղարկավորության ժամանակ ամեն մեկդ ձեր դրոշը վերցնեիք, գնայիք, որ ներկա ստանայիք: Մի քիչ մտածեք՝ ինչ եք անում: Գյումրու ընդհարման ժամանակ ոչ թե ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էր խոսում, այլ խոսում էր ազգի համար սրտացավ Հայ ու Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիրգորյանը: Համոզված եմ՝ այդ պահին նա իր կուսակացական պատկանելիությանը չէր նայում:
Սա էկավ հուղարկավորությանը, այ էն մեկը չեկավ: Ես ինքս չեմ եղել, որովհետև փոքրին՝ այդպես լուռ քնած իր հավիտենական անկողնում, չէի կարող նայել: Նույնիսկ ամենածանր բանն ուզում եք դարձնեք մեկդ մյուսին ինչ-որ բան ապացուցելու հարթակ: Ամոթ է:
Այդ օրը, երբ իմացա՝ երեխան մահացել է, ինձ շատ հարազատ մարդու ծնունդ էր, զանգել եմ լացս խեղդելով, չեմ կարողացել շնորհավորել, այլ ընդամենը զրուցել ենք, որ ես մի քիչ ուժ հավաքեմ: Իր ծնունդն էր, բայց ինքն էլ ուրախ չէր: Ազգը տխուր էր, ու պղտոր ջրում ձուկ որսալը լավ չէ: Պղտոր ջրի ձկները թունավոր են՝ կուտեք, ու այլևս հետ չեն բերի ձեզ:



