Իրաքի ազդեցիկ քրդական ուժերը, կարծես, համաձայնության են գալիս փեշմերգայի ուժերի վերակազմավորման հարցում` այն վերածելով քրդական ազգային բանակի և վերացնելով կուսակցական պատկանելությունն այդ ուժերի առանձին ստորաբաժանումների մի մասի նկատմամբ: Այս առաջարկը ներկայացվել էր Մ. Բարզանիի կողմից, ընթանում էին բանակցություններ, սակայն «Քրդստանի հայրենասիրական միությունն» այնքան էլ հակված չէր փեշմերգայի մի մասի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից: Որքան էլ որ գործում է փեշմերգայի նախարարությունը և ուժերը ենթարկվում են դրան, այդուհանդերձ, «Քրդստանի դեմոկրատակյան կուսակցությունը» և «Քրդստանի հայրենասիրական միությունը» շարունակում էին իրենց վերահսկողության տակ պահել փեշմերգայի առանձին ստորաբաժանումների: Նախկինում այդ երկու ուժերը համաձայնության էին եկել և փեշմերգայի 12 բրիգադներ միավորվել էին նախարարության ներքո: Սակայն դեռևս այդ երկու ուժերին լուրջ վերահսկողության ու դրանց կից կան փեշմերգայի 18 բրիգադներ: ՔՀՄ-ին կից գործող փեշմերգայի ուժերը հիմնականում կենտրոնացված են Իրաքի Սուլեյմանիե, Քիրքուկ և Դիլայա շրջաններում, իսկ ՔԴԿ-ի ուժերը` Էրբիլում, Մոսուլում և Դոհուքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/888449991174242?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել