Փոքրիկ Սերոժիկը երբ մահացավ, ես առաջիններից մեկն էի, որ փոխեցի գլխավոր նկարս ու սև Ֆոն դրեցի: Հետո նկատեցի, որ Ֆեյսբուքում գրեթե բոլոր ընկերներս փոխեցին իրենց նկարները: Այստեղ մի տեսակ միասնություն զգացի, բայց թե ինչ եղավ հաջորդ մի քանի ժամերին՝ ուղղակի կանվանեմ մեկ բառով՝ Ամոթ:

Սկսեմ սև նկար փոխողներից: ժողովուրդ ջան, որ դուք Սև նկար եք դրել, ոչ ոք ձեզ իրավունք չի տվել մեկ ուրիշի ասել, որ նա էլ փոխի, դա իր անձնական հարցն է՝ կփոխի՞, թե՞ ոչ: Ու սև նկարը չդնողին դավաճան անվանել կամ պիտակավորել պետք չի: Եղան այնպիսիք, որ սև նկար դրեցին, բայց Մարուն Ֆայֆ էին շեյր անում կամ էլ հումոր էին անում, սրանք առանձին կատեգորիա են: Սրանց նմանները կողքինից չտարբերվելու համար էին նկարները փոխել: Սև նկարն ուղղակի պրոֆիլը սևացնելու համար չէր, այլ այն դարձավ միասնականության յուրահատուկ ձև, ու Մարուն Ֆայֆի կամ Էմինեմի կայֆերը պետք չէր դնել:

Հիմա հիշենք սև նկարը փնովողներին: Իրանք առանձին կաստա են՝ մոտավոր սենց ասած. «Մենք պրադվինուտի ենք ու կարանք ամեն ինչին սարկազմով վերաբերվենք»: Սև նկար փոխողներին անվանեցին ինքնահաստատվողներ: Հիմա ես հակառակը կասեմ, շատ խոսացողներ, որոնք դեմ դուրս եկան նկարներին, իրանք էին ուզում ինքնահաստատվեին: Եթե մի բան 80 տոկոս ընկերներդ անում են, ինքնահաստատման իմաստը կորում է, որովհետև դու չես տարբերվում կողքինիցդ, իսկ արանքում ճտպտացող «պրադվինուտին» հաստատ էս կյանքում իրա տեղը գտնելու կարիք ունի: Եթե իրանց տեսանկյունից նայենք, ուրեմն մոմավառությունն էլ էր անիմաստ: Բայց երբեմն ու շատ ժամանակ հենց այս կամ այն երևույթն անիմաստ համարողներն են անիմաստ:

Միասնական լինելն էր կարևոր, ստացվեց: 88-ից 91 թվականներին մարդիկ միասնական բռունցք էին բարձրացնում, դա էլ յուրահատուկ միասնականության կոչ էր: Ժամանակները փոխվում են, ու կա համացանց, որին հետևում է աշխարհը, ու այդ սև նկարներով նրանք ուղղակի պատկերացնում են, թե այս ազգը կարա միասնական ոտքի կանգնի, թե ոչ: Պատասխան՝ կարա, խոսողներն էլ կկանգնեն լռողների կողքին:

Թերևս այսքանը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել