Օհո՜, ինչ-որ բան է կատարվում…
Երկար մտածում էի` կապ կա՞ սահմանային միջադեպերի ու Գյումրու դեպքերի միջև…
Երկար մտածում էի` Ադրբեջանի այս քայլերի հետևում Ռուսաստա՞նն է կանգնած…
Բայց Ֆրաու Մերկելի «մերկացումից» (դե նա ջահել վախտ սիրում էր նուդիզմով զբավել) հետո պարզ դարձավ. այս ողջ փաթեթն ու խաղը մի քանի յարուսանի են:
Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է միջնորդ դառնալ Ղարաբաղյան հարցում:
Ու սա, փաստորեն, ամենաէական «զացեպկան» ու տեղաշարժն է Ղարաբաղյան խնդրում վերջին տարիներին:
Հիշենք, որ Թուրքիան նույնպես ցանկանում է, որ Ֆրանսիան փոխարինվի Գերմանիայով:
Ադրբեջանը նույնպես, որովհետև Ֆրանսիայի հետ Հայաստանն ավանաբար այլ կապերի մեջ է. այն համարվում է հայոց եվրոպական կուրատորը:
Ու հիմա` ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո այս կարգի հայտարարություն լսելը, Գյումրու դեպքը, արթնացած հասարակական կազմակերպությունները, սահմանային միջադեպերը, ստատոս-քվոյի նկատմամբ ինչ-ինչ ֆորս-մաժորային մոտեցումները քիչ-քիչ բացում են վարագույրը, որի հետևում կատարվում են բուն գործընթացները…
Կարծում ենք` հաջորդական էլի քայլեր կլինեն, որոնք կամբողջացնենն ողջ պանարաման` պատասխան տալով այսօր օդում թափառող հարցերին:
Հ.Գ. Համենայդեպս. Հայոց կողմը պետք է բրգանա` իր ներքին ու բոլոր կարգի ռեսուրսներով…
Բացեք ձեր ներքին պոտենցիալը՝ կոդը գոյատևման շարժեք, հայեր… Կրկին մարտ է պատրաստվում ոնց-որ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/429158170572764?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել