davutoglu_625-jpg201501211333401in.am-ը գրում է․

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Լոնդոնում կայացած «Ստամբուլ. տարածաշրջանային կենտրոն, գլոբալ դերակատար» ֆորումում իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայկական հարցին։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Սառը պատերազմի ավարտն ու Խորհրդային միության անկումը Թուրքիային լայնածավալ տարածքների վրա ազդեցություն ձեռք բերելու մասշտաբային հնարավորություններ ընձեռեց՝ Միջին Ասիայից մինչև Բալկաններ, Կենտրոնական Եվրոպայից մինչև Կովկաս, Սև ծովից մինչև Կասպից ծով»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների մասին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանային տարբեր հարցեր ուղղակիորեն կապված են Թուրքիայի հետ։

«Այս գործընթացներում չափազանց կարևոր դեր է խաղում Թուրքիայի զբաղեցրած աշխարհագրական դիրքը։ Օրինակ՝ մեր երկրում Կոսովոյից եկած ավելի շատ մարդ է բնակվում, քան հենց Կոսովոյում, Թուրքիայում ապրող վրացիների թիվը գրեթե հավասար է Վրաստանի վրացիների թվին։ Ուկրաինայում 300 հազար Ղրիմի թաթարների պաշտպանության հարցը ևս Թուրքիայի պատասխանատվության ներքո է։

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, ապա այս խնդրի լուծումը մեր հարաբերությունների տեսանկյունից ևս կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների վրա »,- ասել է Դավութօղլուն։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում գովեստի խոսքեր էր ասել հայ լրագրողի հասցեին, ինչպես նաև անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին՝ առաջ քաշելով թուրքական թեզերը:

Թեև Թուրքիայում հաճախ են խոսում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացի կարևորության և իրենց կողմից արվող քայլերի մասին, սակայն պատկերն իրականում այլ է: Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջադրել հայ-թուրքական կարգավորման գործընթացում՝ առաջ քաշելով Արցախյան հիմնախնդրի լուծումը: Թուրքիան տարբեր քայլերով ցույց է տալիս, որ չի ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ ու բացել Հայաստանի հետ փակ սահմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել